Իրանը մտադիր չԷ առաջինը խախտել միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները

Իրանը մտադիր չԷ առաջինը խախտել իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն ԱՄՆ-ի սադրիչ գործողություններն սպառնալիքի տակ են դնում այդ գործարքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի փոխնախագահ, իրանական Ատոմային Էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Ինչպես նշել Է մեր գերագույն առաջնորդը, Իրանն առաջվա պես հավատարիմ Է իր պարտավորություններին եւ առաջինը չի խախտի ձեռք բերված համաձայնությունների պայմանները: Սակայն եթե մյուս կողմը չկատարի որեւԷ Էական պայման, դա, անկասկած, խիստ եւ կոշտ հակազդում կհարուցի մեր կողմից»,- ասել Է Սալեհին՝ դեկտեմբերի 5-ին Վիեննայում ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի միջուկային անվտանգությանը նվիրված խորհրդաժողովում:

«Այդ համաձայնագրի ամբողջականությունը, դրա երկարատեւությունը, անտարակույս, կախված Է գործընթացում ներգրավված բոլոր երկրների կողմից դրա դրույթների եւ իրենց պարտավորությունների փոխադարձ եւ լիակատար կատարումից: Սակայն, ցավոք, վերջերս մենք ԱՄՆ-ի կողմից տեսնում ենք ոչ ռացիոնալ, սադրիչ գործողություններ, որոնք այդ գործարքը դնում են սպառնալիքի տակ»,-հավելել Է Սալեհին:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պատասխան միջոցներով Է սպառնացել ԱՄՆ-ին, եթե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ստորագրի Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկարացնելու մասին օրենքը: Ռոուհանիի հայտարարությունը հնչել Է Իրանի դեմ պատժամիջոցները տասը տարով երկարացնելու վերաբերյալ օրենքն ստորագրելու Օբամայի պլանների ֆոնին, օրենք, որն ընդունվել Է Կոնգրեսի զույգ պալատների կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում