Ռուս զինվորական բժշկուհի է զոհվել Հալեպում հոսպիտալի գնդակոծման հետեւանքով

Ռուս զինվորական բժշկուհի Է զոհվել Սիրիայի Հալեպ քաղաքում ընդդիմության զինյալների կողմից հոսպիտալի գնդակոծման հետեւանքով, եւս երկու բուժաշխատողներ վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Այսօր տեղի բնակիչներին ընդունելու ժամանակ զինյալների հրետակոծմանն Է ենթարկվել Հալեպում պաշտպանության նախարարության շարժական հոսպիտալը: Դրա հետեւանքով զոհվել Է ռուս զինծառայող մի բժշկուհի: Երկու բուժաշխատողներ ծանր վերքեր են ստացել: Տուժել են նաեւ բժիշկներին այցելած տեղի բնակիչներ»,-ասել Է նա:

Կոնաշենկովը նշել Է, որ հոսպիտալը գնդակոծած զինյալները ունեին դրա կոորդինատները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում