Մերկելն Իտալիայի հանրաքվեի արդյունքը ներպետական որոշում է համարել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Իտալիայում սահմանադրական բարեփոխման շուրջն անցկացված հանրաքվեի արդյունքը համարում է ներպետական որոշում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:

«Ինչ վերաբերում է Իտալիայում կայացած հանրաքվեին, դա որոշում էր իտալական ներպետական բարեփոխման մասին, որը շատ հակառակորդներ ուներ ինչպես «ձախից», այնպես էլ «աջից»,- ասել է Մերկելը: «Ցավոք, Մատեո Ռենցին տանուլ տվեց: Ես նրա հետ շատ լավ էի համագործակցում,- ընդգծել է նա:- Դա Իտալիայի ներպետական որոշումն էր»:

Մերկելը հույս Է հայտնել, որ Իտալիայի «ցանկացած նոր վարչապետ ակտիվորեն կաշխատի» Բեռլինի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում