ԱՄՆ-ի պետքարտուղարը հորդորել է պահպանել Իրանի հետ կնքված գործարքը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ կնքված համաձայնագիրն աշխարհն ավելի անվտանգ է դարձրել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Տարածաշրջանում ավելի անվտանգ է դարձել, Գերմանիայում եւ ԱՄՆ-ում ավելի անվտանգ է դարձել, Եվրոպայում, Իսրայելում, աշխարհում ավելի անվտանգ է: Մեզանից՝ բոլորիցս Է կախված դա պահպանելը»,- ասել է Քերին «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ վաստակի համար» շքանշանով պարգեւատրվելու արարողության ժամանակ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հետ արդեն խոսել է միջուկային գործարքի մասին:

Ավելի վաղ Թրամփը Իրանի հետ կնքված պայմանագիրը որակել է «աղետ» եւ «վատթարագույն գործարքը, որի շուրջ բանակցություններ էին վարվում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում