Թուրքիայում ձերբակալվել է Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդականը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդական Ֆաթիհ Գյուրսուլը Ստամբուլի հանրապետական դատախազության կարգադրությամբ ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Գյուրսուլի տանն իրավապահ մարմինները խուզարկում են իրականացրել: Նշվում է, որ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդականը օգտագործել է ByLock ծրագիրը, որը կիրառվում էր գյուլենականների կողմնակիցների շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում