Ջո Բայդենն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել է The Hill-ը: Դա կլինի Սպիտակ տան աթոռն զբաղեցնելու նրա երրորդ փորձը:

Բայդենն իր որոշման մասին հայտարարել է Կապիտոլիումում՝ պատասխանելով իր քաղաքական ապագայի վերաբերյալ լրագրողների հարցին: Պատասխանն այնպես է նրանց զարմացրել, որ փոխնախագահին կրկին հարցրել են, թե նա կատակ չի անում արդյոք, իսկ նա տեւական դադարից հետո բացասական պատասխանել է տվել՝ հավելելով, որ ճակատագիրն ամենաանկանխատեսելի կերպով պլաններին միջամտելու սովորություն ունի:

2020 թվականին Բայդենը կլինի 78 տարեկան, այնպես որ եթե նա շահի ընտրությունները, ապա կդառնա ամենածեր նախագահն ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում՝ այդ կոչումը խլելով 70-ամյա Թրամփից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում