Դատապարտյալը փորձել է «Սևան» ՔԿՀ-ից փախչել հացի ավտոմեքենայի թափքի միջոցով

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ դեկտեմբերի 5-ին կանխվել է փախուստի փորձ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, վերջիններս հերթական զննության են ենթարկել բնակելի գոտուց դուրս եկող «ԳԱԶել» մակնիշի հացի ավտոմեքենան և թափքի տակից հայտնաբերել փախուստի փորձ կատարող դատապարտյալ Վ. Կ.-ին:

Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում