Կանադան տարվա ընթացքում երկրում տեղավորել է ավելի քան 35 հազար սիրիացի փախստականների

Կանադան 2015 թվականի նոյեմբերից ի վեր երկրում տեղավորել է ավելի քան 35 հազար սիրիացի փախստականների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է երկրի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

«Կանադան 2015 թվականի նոյեմբերից երկրում տեղավորել է ավելի քան 35 հազար սիրիացի փախստականների: Նրանց գրեթե կեսը ժամանել է Լիբանանից»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Մարտի սկզբին Կանադայի միգրացիայի գործերի նախարար Ջոն Մաքքալումը հայտնել է, որ Կանադային հաջողվել է ընդունել 25 հազար սիրիացի փախստականների, որոնց սկզբնապես պլանավորում էր երկրի տարածքում տեղավորել դեռ մինչեւ 2015 թվականի վերջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում