Կարեն Կարապետյանը նշանակել է Գյուղատնտեսության նոր փոխնախարար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Հարությունյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Մինչ այս Հարությունյանը զբաղեցրել է Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում