Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը նշանակվել է երկրի վարչապետ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը նշանակվել է երկրի կառավարության նոր ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել են Ելիսեյան պալատում:

Որոշումն ընդունվել է վարչապետի Մանյուել Վալսի պաշտոնաթողությունից հետո: Դեկտեմբերի 6-ին ավելի վաղ Վալսը թողել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարի պաշտոնը:

Պաշտոնից իր հեռանալու մասին նա պաշտոնապես հայտարարել է հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ելիսեյան պալատում կայացած հանդիպման ընթացքում:

Այդ քայլին Վալսը դիմել է, որպեսզի մասնակցի սոցիալիստների փրայմերիզներին: Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 5-ին եւ նշել, թե հույս ունի միավորել սոցիալիստներին:

Նրա կուսակից Ֆրանսուա Օլանդը դեկտեմբերին ավելի վաղ հայտարարել էր, որ երկրորդ ժամկետով իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահի պաշտոնի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում