Ստոկհոլմում մեկնարկում է Նոբելյան հանդիսությունների շաբաթը
Նմանատիպ
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում դեկտեմբերի 6-ին մեկնարկում է Նոբելյան հանդիսությունների շաբաթը, որի ընթացքում կմեծարվեն աշխարհում ամենահայտնի գիտական մրցանակի դափնեկիրները: Պարգեւները կհանձնվեն դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ընդամենն այս տարի մրցանակը կստանան 11 դափնեկիրներ: Խաղաղության մրցանակը, Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, հանձնվում է Օսլոյում: Այս անգամ դրան արժանացել Է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը լատինամերիկյան այդ երկրում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար:
1901 թվականից սկսած՝ պարգեւն ընդհանուր առմամբ շնորհվել է 579 անգամ, այն ստացել է 881 մարդ եւ 23 կազմակերպություն: Այս տարի Ստոկհոլմ կժամանեն ինը դափնեկիրներ:
Այս տարի մրցանակի ամենատարեց դափնեկիրը դարձել է բժշկության բնագավառում 82-ամյա ամերիկացի եւ բրիտանացի պրոֆեսորը՝ Դեւիդ Թաուլեսը: Ընթացիկ տարում բարձր կոչման արժանացածներից ամենաերիտասարդներն են՝ 55-ամյա ֆիզիկոս Դանկան Հոլդեյնը եւ քիմիկոս Բեռնարդ Ֆերինգան:
Նոբելյան մրցանակի յուրաքանչյուր դափնեկիր իրավունք ունի իր պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկել 14 մարդու:
Պատվավոր հյուրերն ապրում են քաղաքի կենտրոնում՝ թագավորական պալատի դիմաց, աշխարհում ամենահայտնի «Գրանտ հոթելներից» մեկում:
Մրցանակի դափնեկիրներին, ինչպես միշտ սպասում է հագեցած գրաֆիկ՝ հարցազրույցներ, խորհրդաժողովներ, հանդիպումներ ուսանողների հետ, համերգներ եւ, իհարկե, բանկետ՝ տոնական շաբաթվա բարձրակետը:
Ընդամենը Ստոկհոլմում եւ Օսլոյում հանդիսությունների համար Նոբելյան հիմնադրամի միջոցներից կծախսվի 15 մլն կրոն (1,63 մլն դոլար): Այդ գումարի մեջ մտնում են հիմնական ծախսերը՝ տրանսպորտը, բանկետի անցկացումը, դափնեկիրների ապրուստի վճարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում