ՀՅԴ կենտրոնական կոմիտեի պատվիրակությունն այցելել է Լիբանանի նախագահին
Նմանատիպ
Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեն ներկայացնող պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Բեյրութում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:
«ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը, Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ եւ պետական երեսփոխան Յակոբ Բագրատունիի գլխաւորութեամբ, Աւետիս Կիտանեանի եւ Ռաֆֆի Աշքարեանի ընկերակցութեամբ այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի:
Հանդիպման ընթացքին քննարկուեցան ներլիբանանեան բեմի վերջին զարգացումները, նախագահական նոր փուլի մարտահրաւէրները, ազգային միասնականութեան պահպանութեան, նոր կառավարութեան կազմութեան հետ առնչուած հարցեր:
ՀՅԴ պատուիրակութիւնը կարեւորութեամբ շեշտեց կառավարութեան արագ կազմութեան անհրաժեշտութիւնն ու հայ համայնքի քանակական եւ որակական մասնակցութեան պահանջը:
Քննարկումի նիւթ դարձաւ նաեւ Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Մեւլութ Չաւուշօղլուի Պէյրութ կատարած վերջին այցելութիւնը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում