Աշխատավարձերի բարձրացումը այս պահին անհնար է

«Առաջին անգամ պետական բյուջեի վերաբերյալ իմ որեւէ առաջարկ չի ընդունվել»,- այսօր ԱԺ –ում 2017թ. պետական բյուջեինախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հորդորելով որ ավելի լավ է ասեի չի ընդունվել, քան գրել թե կքննարկենք:

«Այս անգամ բյուջեի նախագիծը կազմելիս համագործակցություն չի եղել գոնե իմ մասով:Միգուցե ի սկզբանե նպատակ չի եղել ընդունել առաջարկներս, դրա համար չի եղել համագործակցություն»,-ասաց Մարուքյանը, ու հարցրեց թե արդյոք պաշտպանական ծախսերի մասով ավելացում եղե՞լ է,թե ոչ:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ որքան իրենց ժամանակը հերիքել է, փորձել են կապվել պատգամավորների հետ. «Առանց կասկածի տակ դնելու պաշտպանական ոլորտի կարեւորությունը, մանավանդ կիսապատերազմող երկիր ենք, իհարկե, մշտապես տեղ կա ավելացնելու այդ ծախսերը: Ձեր առաջարկը 23 մլրդ ավելացումն էր: Եթե դա անեինք, ապա անհարկի բեռ կարող էր այն լինել տնտեսվարողների վրա, իսկ դա իր հերթին նշանակում է խփել տնտեսական պոտենցիալին, իսկ մեր գերնպատակը տնտեսական աճն է: Այնպես որ, պաշտպանական ծախսերը նույնն են մնացել»:

Ի դեպ Վարդան Արամյանը անդրադարձավ նաև բյուջեի կազմման հիմնական սկզբունքներն Ասաց,որ դրանք եղել են չորս ուղղություններով:
«Բյուջեն պետք է լինի մակրոտնտեսական զարգացմանը համահունչ և իրատեսական: Մյուս սկզբունքը մակրոտնտեսական կայունությունն է: Երրորդը հարկերի հավաքագրման սկզբունքն է, այն պետք է լինի իրատեսական, որ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չդրվի տնտեսվարողների վրա: Չորրորդ սկզբունքը կառավարության ստանձնած սոցիալական պարտավորություններն են, միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունները և այլն:
Ի դեպ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերը նվազել են 0,3 միլիարդ դրամի չափով, որը կապված է պետական ապարատի, ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների օպտիմալացման հետ:

Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանն, ապա նախարարն ասաց, որ այս պահին դա անհնար է. «Եթե բարձրացնում ենք աշխատավարձերը, եթե դռնապանն ու հավաքարարը ստանալու են միջին 100 հազար դրամ աշխատավարձ, անտրամաբանական կլինի, որ մասնագետը, որն ունի բարձրագույն կրթություն, ստանա 130 հազար դրամ: Բյուջեն պետք է լինի բալանսավորված ու ունենա իր հստակ ֆինանսական աղբյուրները»,- եզրափակեց Արամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում