ԻՊ խոսնակը խմբավորման զինյալներին կոչ է արել հարձակվել թուրքական դեսպանատների վրա

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր խոսնակը կոչ է արել կողմնակիցներին հարձակումներ իրականացնել թուրքական դեսպանատների և հյուպատոսարանների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Խմբավորման նոր խոսնակ Աբու Հասան ալ-Մուհաջիրը հրապարակած առաջին ձայնագրության մեջ ԻՊ զինյալներին հորդորում է չփախչել պատերազմի հրապարակներից` ասելով, թե «սա խաչակիրների վերջին պատերազմն է»:

Ձայնագրության մեջ նա հորդորում է նաև «հարձակումներ իրականացնել աշխարհիկ թուրքական կառավարության նկատմամբ ցանկացած` անվտանգության, ռազմական, տնտեսական և մեդիա ոլորտներում, մասնավորապես աշխարհում Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների վրա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում