ԱՄՆ-ը հետ է կանչել Հալեպի վերաբերյալ արած իր առաջարկները. Լավրով

ԱՄՆ-ը հայտարարել է, որ հետ է կանչում արեւելյան Հալեպից զինյալներին դուրս բերելու վերաբերյալ դեկտեմբերի 2-ին արած իր առաջարկությունները, Վաշինգտոնի նոր առաջարկները շունչ քաշելու հնարավորություն կտան ծայրահեղականներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սե րգեյ Լավրովը:

«Երեկ մենք Միացյալ Նահանգներից հաղորդագրություն ստացանք առ այն, որ նրանք վաղը չեն կարողանա հանդիպել Հալեպի շուրջ կոնսուլտացիաներ անցկացնելու համար, որովհետեւ մտքափոխվել են: Իրենց փաստաթուղթը հետ են կանչում, եւ այժմ նրանք նոր փաստաթուղթ ունեն,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:- Այդ փաստաթուղթը, դատելով մեր առաջին տպավորություններից, ամեն ինչ վերադարձնում է ի շրջանս յուր եւ ժամանակ շահելու փորձ է հիշեցնում, որպեսզի զինյալները շունչ քաշեն, հանգիստ առնեն եւ համալրեն իրենց պաշարները»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում