ԵՄ-ի գլխավոր բանակցորդը նշել է Brexit-ի շուրջ համաձայնության հնարավոր ժամկետները

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ համաձայնությունը կարող Է ձեռք բերվել 2018 թվականի հոկտեմբերին, եթե երկիրը դիմումը ներկայացնի մինչեւ 2017 թվականի մարտ ամիսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբեր յալ լիսաբոնյան պայմանագրի 50 հոդվածի համաձայն Միացյալ Թագավորության հետ բանակցությունների նախապատրաստման եւ անցկացման հարցերով գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն:

«Բանակցությունների ժամանակաշրջանը երկու տարուց պակաս կլինի… Եթե միությունից դուրս գալու մասին երկրի ծանուցումը ներկայացվի մինչեւ 2017 թվականի մարտը, ապա բանակցությունները կարող են սկսվել մի քանի շաբաթ հետո, իսկ համաձայնությունը ձեռք կբերվի մինչեւ 2018 թվականի հոկտեմբերը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով դեկտեմբերի 6-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսիում: Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին հանրաքվե է անցկացվել ԵՄ-ին երկրի անդամակցության հարցի շուրջ: Հանրահարցման ժամանակ հաղթանակ են տարել Brexit-ի կողմնակիցները:

Ինչպես հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը, Մեծ Բրիտանիան Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածը կարող է գործարկել մինչեւ մարտի վերջը՝ ԵՄ-ից դուրս գալու ընթացակարգն սկսելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում