Մոտ 300 ադրբեջանցիներ բողոքի ակցիա են սկսել Ռուսական մաքսատան դիմաց

Ադրբեջանի մոտ 300 քաղաքացիներ, որոնք զբաղվում են դեպի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա հագուստի առեւտրով, Զելենոգրադ մաքսատան առջեւ բողոքի ակցիա են սկսել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Բողոքի ակցիայի պատճառն այն է, որ Ադրբեջանի քաղաքացիների` Թուրքիայից եւ Չինաստանից ներկրած ապրանքները, առանց որեւէ հիմնավորման օրեր շարունակ պահվում են ռուսական մաքսատանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում