Զարգացման Եվրասիական բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի վարկ

Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը, որի միջոցները տնօրինում է Եվրասիական զարգացման բանկը, հաստատել է Հայաստանի Հանրապետությանը 100 մլն դոլարի երկրորդ վարկային տրանշի տրամադրումը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրասիական զարգացման բանկի հրապարակած մամուլի հաղորդագրությունը:

ԿԶԵՀ-ի կողմից միջոցների տրամադրման նպատակն էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը և հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը:

Նախատեսվում է, որ 100 մլն դոլարի փոխանցումը կկատարվի 2017 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում