Մերկելը նշել է ԵՄ-ի շուկա Մեծ Բրիտանիայի մուտքի պահպանման պայմանները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ի ներքին շուկա Մեծ Բրիտանիայի մուտքի պահպանման համար Լոնդոնի հետ բանակցություններում առաջին պլանի վրա պետք է դրվեն չորս հիմնական պայմաններ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք բուլկիների չամիչների բաժանում թույլ չենք տա: Չորս հիմնական իրավունքները պետք Է երաշխավորված լինեն՝ մարդկանց ուղեւորությունների ազատությունը, արտաքին առեւտրի ազատությունը, ծառայությունների փոխանակման ազատությունը, ֆինանսական հոսքերի ազատությունը»,- ասել է Մերկելը՝ Էսսենում ելույթ ունենալով Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության համագումարում: Նրա ելույթն ուղիղ եթերում հեռարձակել են գերմանական հեռուստաալիքները:

«Միայն այդ ժամանակ մուտքը բաց կլինի ԵՄ-ի ներքին շուկա, դա կարող Է մաքսիմա դառնալ Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններում»,- ասել է Մերկելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում