Վիգեն Սարգսյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակն ու զարգացման հեռանկարները:

Կարծիքներ են փոխանակվել ԵՄ համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակներում համագործակցության հնարավորությունների շուրջ: Վիգեն Սարգսյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը երկկողմ ձևաչափով պլանային համագործակցություն է իրականացնում ԵՄ անդամ մի շարք պետությունների հետ և կարևորել է եվրոպական կառույցների հետ շփումների ակտիվացումը Հայաստան-Եվրոպական Միություն ընդհանուր քաղաքականության շրջանակներում:

Իր հերթին դեսպան Պյոտր Սվիտալսկին վերահաստատել է պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Հայաստանին տրվող խորհրդատվական օժանդակությունը շարունակելու ԵՄ պատրաստակամությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում