Պուտին-Էրդողան բանակցությունները նախատեսված են հաջորդ տարվա առաջին կիսամյակում

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները նախատեսված են 2017 թվականի առաջին կիսամյակում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ռուս-թուրքական բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած ասուլիսում:

Երեքշաբթի Մեդվեդևը բանակցություններ է վարել Թուրքիայի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմի հետ, ով աշխատանքային այցով ՌԴ-ում էր:

«Մենք պայմանավորվել ենք արագացնել ծրագրերի նախագծային փաստաթղթերի պատրաստումը, նաև պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստի համար, որը նախագահների մակարդակով նախատեսվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում»,- ասել է Մեդվեդևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում