«Առավոտ». Սահմանամերձ գյուղերից արտագաղթած խոպանչիները սկսել են ներգաղթել

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է.«Աշխարհի երջանիկն եմ»։ Գյուղապետը պատմել է, որ Չորաթանից արտագաղթած խոպանչիները սկսել են ներգաղթել. «Արտագաղթել ցանկացողներն էլ այլևս չեն գնում, դա էլ մեծ բան է, որ մնում են»։ 

Պարզվում է՝ Չորաթանում երջանիկ լինելու համար շատ բան պետք չէր՝ աշխատատեղ, այն էլ ստեղծվել է։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը թերթի հետ զրույցում պատմել է. «Երկու տարի առաջ կառավարության նախաձեռնությամբ հարկային արտոնություններ սահմանվեցին ԱԺ-ի կողմից սահմանամերձ տարածքներում արտադրական գործընթացները երաշխավորելու նպատակով։ Ձևավորված արտադրություններն ազատվեցին ԱԱՀ-ից, շահութահարկից, և դրանով լայն հնարավորություն ընձեռվեց սահմանամերձ տարածքներում ներդրումեր իրականացնելու։ Ծագումով շամշադինցի Սուրեն Երիցյանը, արձագանքելով նոր օրենքին, նախաձեռնեց Տավուշի մարզի Չորաթան, Չինարի, այժմ արդեն Արծվաբերդ գյուղերում ձեռնոցների արտադրությանը։ Այս պահի դրությամբ Չորաթան գյուղում գործարանն աշխատում է, ունի շուրջ 200 աշխատող, մոտ 70 աշխատող արդեն աշխատում է Արծվաբերդ գյուղում բացված նույն գործարանի մասնաճյուղում, խոշոր ներդրումներ են իրականացվում նաև բերդում՝ նույն արտադրությունը իրականացնելու»։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում