ԱԺ քառօրյա. սպասվում է պատգամավորների և կառավարության հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 99 պատգամավոր:

Դեկտեմբերի 6-ի նիստում պատգամավորները քննարկել են ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը: Նախատեսվում է քննարկված հարցերի քվեարկությունն անցկացնել դեկտեմբերի 8-ին:

Դեկտեմբերի 7-ի նիստում խորհրդարան կժամանեն կառավարության անդամները: Նրանք կպատասխանեն պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում