Թրամփը Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն առաջարկել է Այովայի նահանգապետին

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնն առաջարկել է Այովայի նահանգի նահանգապետ Թերի Բրենսթեդին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել են ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները՝ հղում անելով իրենց աղբյուրներին, այդ թվում՝ Bloomberg գոր ծակալությունը եւ Fox News հեռուստաընկերությունը, որոնք պատմել են հանրապետականի հետ նահանգապետի հանդիպման մասին, որը կայացել է Նյու Յորքի «Trump Tower» երկնաքերում Թրամփի կենտրոնակայանում:

«Երեք անձանցից ստացված տեղեկությունների համաձայն, որոնք ցանկացել են պահպանել գաղտնիությունը, Բրենսթեդը, որը Հանրապետական կուսակցության անդամ է, ընդունել է Թրամփի առաջարկը»,- նշել է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով, Այովայի նահանգապետը «ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի վաղեմի ընկերն է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում