Եմենում 60 ուղեւորներով նավ Է կորել

Արաբական ծովում նավ Է անհետացել, որը Եմենի իշխանությունները հինգ օր շարունակ չեն կարողանում գտնել: Նրանք երկյուղում են, որ նավում գտնվող 60 ուղեւորները զոհվել են, տեղեկացնում Է BBC-ին:

Երկրի ձկնորսության նախարարությունը հայտնել Է, որ նավն Արաբական ծովում անհետացել Է Սոքոթրա կղզու մոտ

Իշխանությունները փորձում են գտնել նավը: Նրանք վախենում են, որ ուղեւորները կարող են խեղդված լինել:

Նավում եղել են կանայք եւ երեխաներ: Նավը մեկնել Էր Էլ Մուքալլա նավահանգստից:

Իշխանությունները նաեւ հայտնել են, որ երկու մարդու հաջողվել Է փրկել: Նրանց հայտնաբերել են ավստրիական եւ ավստրալական նավերը, ճշտել են Եմենի պետական զանգվածային լրատվամիջոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում