Ֆրանսիայի նոր ներքին գործերի նախարարն Ադրբեջանի «սև ցուցակում» է

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նոր ներքին գործերի նախարար Բրունո Լե Ռուն ներառված է Ադրբեջանի «ոչ ցանկալի անձանց ցուցակում»: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ լրատվական բաժնի ղեկավար Հիքմեթ Գաջիևը:

Նա նշել է, որ նախարարը 2015 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանի անդամի կարգավիճակով այցելել է Արցախ: Գաջիևը նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի նոր ներքին գործերի նախարարը «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական խմբի անդամ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում