Լիբանանահայությունը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին

Լիբանանահայությունը դեկտեմբերի 7-ին մասնակցում է «Իմ Արցախ» կարգախոսով «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Այսօր՝ Չորեքշաբթի, 7 Դեկտեմբեր 2016, Լիբանանահայութիւնը ընդառաջելով «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կոչերուն, իր ազգային, կրթական, մշակութային, հասարակական բոլոր կառոյցներով կը մասնակցի Հայաստանի եւ Արցախի բարգաւաճման համար կազմակերպուած ռատիօթոնին:

Ռատիօթոնը կը կրէ «Իմ Արցախ» կարգախօսը: Այս տարուան դրամահաւաքին հասոյթը պիտի յատկացուի Արցախի դէմ ապրիլեան չորսօրեայ պատերազմի ընթացքին քանդուած վայրերու վերանորոգութեան ծրագիրներուն, ինչպէս նաեւ Արցախի մէջ բնակող ընտանիքներուն համար պիտի տրամադրուին բնակարաններ:

Դրամահաւաքը սկսաւ առաւօտեան ժամը 10-ին եւ պիտի աւարտի երեկոյեան ժամը 8-ին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում