Օբաման իր նախագահության ընթացքում ավելի քան 85 մլն դոլար է ծախսել հանգստի վրա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ութ տարվա ընթացքում իր ընտանիքի հանգստի եւ ճանապարհորդությունների վրա ծախսել է ավելի քան 85 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Judicial Watch կազմակերպությունը, որը նախագահի ընտանիքի ծախսերի վերաբերյալ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության փաստաթղթերից օգտվելու հնարավորություն Է ստացել:

Միջին հաշվով նախագահական ընտանիքը տարեկան ծախսել է շուրջ 10 մլն դոլար: Նշված գումարը ներառել է անվտանգության, թռիչքների ու ուղեւորությունների հետ կապված ծախսերը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության անձնակազմի ու աշխատակիցների համար ավտոմեքենաների եւ հյուրանոցների համարների վարձավճարը:

Սա դեռ վերջնական գումարը չէ: Նախագահի ընտանիքն ամեն տարի Սուրբծննդյան տոներն անցկացնում է Հավայան կղզիներում, եւ այս տարին բացառություն չի լինի:

Judicial Watch կազմակերպությունը մանրամասն հաշվետվություն է ներկայացնում 2015 թվականին Հավայներում ընտանիքի ժամանցի վերաբերյալ, նշելով, որ Օբամայի հանգիստը նստել է 4,8 մլն դոլար:

Օբաման պաշտոնը թողնելու է 2017 թվականի հունվարի 20-ին. երբ երկրի նախագահ կդառնա նոյեմբերին ընտրված Դոնալդ Թրամփը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում