Հռոմի պապի կարծիքով՝ ներկայում Եվրոպան իսկական առաջնորդների կարիք ունի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ այժմ Եվրոպային չեն բավականացնում իսկական առաջնորդները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նա հայտնել է Terito կաթոլիկ շաբաթաթերթում հրապարակված հարցազրույցում:

«Պատերազմ այլեւս երբեք չպետք է լինի» հայտարարությունը Եվրոպան արել է ամենայն անկեղծությամբ: Այն անկեղծորեն ասել են (Ռոբեր) Շումանը, (Ալչիդե) Դե Գասպերին, (Դուայթ) Էյգենհաուերը: Բայց այսօր առաջնորդներն անհետացել են: Եվրոպային առաջնորդներ են հարկավոր, ղեկավարներ, ովքեր առաջ են ընթանում»,- ասել է քահանայապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում