Սիրիայի բանակը մեկ օրում եւս 10 թաղամաս է ազատագրել արեւելյան Հալեպում

Սիրիայի կառավարական բանակը վերահսկում է արեւելյան Հալեպի արդեն 45 թաղամաս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:

«Անցած օրվա ընթացքում սիրիական կառավարական զորքերը զինյալներից ազատագրել են Հալեպ քաղաքի արեւելյան մասի եւս տասը թաղամաս»,– ասել է կենտրոնի ներկայացուցիչը:

«Այսպիսով՝ ներկայում սիրիական զորքերի լիակատար հսկողության տակ են գտնվում արեւելյան Հալեպի արդեն 45 թաղամասեր, որոնք ավելի վաղ վերահսկվում էին զինյալների կողմից»,- նշել են կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում