Հունաստանում լրագրողները գործադուլ են անցկացնում խիստ խնայողության միջոցների դեմ

Հունաստանում լրագրողները դեկտեմբերի 7-ին գործադուլ են սկսել խիստ խնայողության միջոցների դեմ՝ համազգային գործադուլի նախօրյակին հեռուստաեթերից եւ ռադիոյից հանելով նորությունների բոլոր թողարկումները: Այդ մասին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Լրագրողները հանդես են գալիս սոցիալական ապահովության բնագավառում արմատական բարեփոխումների դեմ, որոնք կվերաբերեն կենսաթոշակային ֆոնդերին:

Նշվում Է, որ նորությունների բոլոր կայքերը չեն թարմացվի մինչեւ դեկտեմբերի 8-ի առավոտ, այդ օրը վաճառքում թերթեր չեն լինի:

Դեկտեմբերի 8-ին Հունաստանում կանցկացվի համազգային գործադուլ. ենթադրվում Է, որ պետական եւ մասնավոր հատվածների աշխատողները աշխատանքի դուրս չեն գա, ինչը կներառի ծառայությունների բոլոր ոլորտները՝ տրանսպորտից մինչեւ դպրոցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում