Թրամփը պետքարտուղարի նշանակման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պետքարտուղարի նշանակման մասին հայտարարել հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտնել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Հաջորդ շաբաթն այն ժամանակն է, երբ ես կհայտարարեմ պետքարտուղարի անունը»,-ասել Է Թրամփը, նշելով, որ նախագահական վարչակազմում նշանակումների վերաբերյալ տեղեկատվությունը ինքը կհնչեցնի դեկտեմբերի 7-ին եւ 8-ին:

Նա հավաստել է, որ Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին դիտարկվում է որպես պետքարտուղարի պաշտոնի թեկնածու: Ընդ որում՝ Թրամփը հաստատական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Ռոմնին այդ պաշտոնն զբաղեցնելու իրական հնարավորություններ ունի:

Թրամփը հավելել է, որ վարչակազմում նշանակումների հարցի շուրջ խորհրդակցել է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում