Ինդոնեզիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 99-ի

Ինդոնեզիայի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 99-ի, տեղացի առնվազն մեկ բնակիչ համարվում է անհայտ կորած: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները հայտնել է երկրի Ազգային որոնողական եւ փրկարարական գործակալության օպերատիվ շտաբի ներկայացուցիչը, որի խոսքից մեջբերում է արել Detik լրատվական պորտալը:

Նրա խոսքով՝ տուժել է ավելի քան 750 մարդ, 136-ի վիճակը գնահատվում է՝ ծանր: Բացի այդ, տարահանման հատուկ կենտրոններ են տեղափոխվել 3,2 հազարից ավելի բնակիչներ:

6,4 մագնիտուդով երկրաշարժը, որի Էպիկենտրոնը գտնվում էր Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսի Բանդա Աչեխ քաղաքից 92 կիլոմետր արեւելք ընկած շրջանում, տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին: Առավել լուրջ ավերածություններ են արձանագրվել Փիդիջայայի օկրուգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում