Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկեց Brexit-ի շուրջը բանակցություններին չխոչընդոտելու օգտին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը քվեարկել է այն բանի օգտին, որ չխոչընդոտվեն Եվրամիության իշխանությունների հետ կառավարության բանակցությունները Brexit-ի պայմանների շուրջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվել է ստորին պալատի պատգամավորների ձայների մեծամասնությամբ՝ 461 կողմ 89 դեմ հարաբերակցությամբ՝ վեցժամանոց բանավեճերից հետո:

Այսպիսով Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է կատարել ընտրողներին տված իր խոստումը եւ մինչեւ մարտի 31-ը գորողության մեջ դնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որը պաշտոնական մեկնարկ է տալիս Bexit-ի երկամյա ընթացակարգին:

Քվեարկության արդյունքներն իրավաբանորեն պարտավորեցնող չեն, բայց միեւնույն ժամանակ կարող են գնահատվել որպես կառավարության հաղթանակ: Դրանք ըստ էության վերացնում են այն բանի գոյություն ունեցող երկյուղները, թե Brexit-ի շուրջը Բրյուսելի հետ բանակցությունները կարող են «տորպեդահարվել» ազգային խորհրդարանի կողմից: Այդ հնարավորությունը չէր կարելի բացառել՝ հաշվի առնելով, որ հունիսյան հանրաքվեից առաջ Brexit-ի դեմ էր քարոզում 650 պատգամավորներից շուրջ 480-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում