Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտնել են իրենց բողոքը` կախված ոստիկանության կողմից Քյոլնի օդանավակայանում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըլըին պահելու հետ:

ԱԳՆ-ում մասնավորապես հայտնել են, որ «Գերմանիայի օդանավակայանում տեղի ունեցածը չի համապատասխանում դիվանագիտական էթիկային, տհաճ է և անընդունելի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում