ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 112 պատգամավոր:

Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: Խորհրդարանը դեկտեմբերի 6-ի նիստում ավարտել է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:

Դեկտեմբերի 7-ի նիստի ընթացքում պատգամավորները քննարկել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից ներկայացված նախագծերի օրենսդրական փաթեթը, որի քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 8-ի նիստում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում