Դեկտեմբերի 12-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան

ՀՀ կառավարության առաջարկությամբ դեկտեմբերի 12-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին գործադիրի նիստին նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, ո ր նստաշրջանի օրակարգն առկա է, սակայն կկատարվեն լրացումներ:

Օրակարգում է լինելու նաև ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը: Իր հերթին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն առաջարկեց օրակարգում ներառել նաև վարկային համաձայնագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում