Լավրովը եւ Քերին դեմ առ դեմ հանդիպում են անցկացնում Համբուրգում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հանդիպում են անցկացնում գերմանական Համբուրգում, որտեղ դեկտեմբերի 8-ին բացվել է ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները զրուցում են «դեմ առ դեմ»:

Ռուս եւ ամերիկացի դիվանագետները Սիրիայի խնդրի շուրջ հանդիպում են անցկացրել նախօրյակին: Դրա ավարտից հետո Քերին լրագրողներին հայտնել է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել Հալեպի իրադրության շուրջ եւ պայմանավորվել են այդ թեմայի քննարկումը շարունակել դեկտեմբերի 8-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում