Շտայնմայերը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է քաղաքական ճանապարհով

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբի գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Շտայնմայերը խոսել է Համգուրբում ԵԱՀԿ անդա մ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի ռեժիմը պետք է լինի անխախտ, անհրաժեշտ է սկսել իրական բանակցություններ քաղաքական կարգավորման շուրջ: Լիակատար աջակցություն ենք ցուցաբերում Մինսկի խմբին»,- հայտարարել է նա:

ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը հյուրընկալել է Գերմանիան, որը 2016թ. նախագահում էր կառույցում: 2017թ. նախագահությունը կանցնի Ավստրիային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում