AM | RU
USD
EUR
RUB

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքի մասին

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողներ, շարքային Ալբերտ Պոստոլոկյանի մահվան եւ Գառնիկ Տերտերյանի՝ բեկորային վիրավորում ստանալու հանգամանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողներ՝ շարքային Ալբերտ Պոստոլոկյանի հրազենային մահացու վիրավորում և շարքային Գառնիկ Տերտերյանի բեկորային վիրավորում ստանալու դեպքի առթիվ Զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի 1-ին մասով եւ ուղարկվել Երրորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու։

Նախնական տվյալներով՝ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի, առույգ հերթափոխի դիտորդ, նռնակաձիգի օգնական, ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը 2016 թվականի դեկտեմբերի 08-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ծառայողական նպատակով իրեն տրամադրված նռնակը նետել է գետնատնակի մուտքի ուղղությամբ, որի պայթյունից բեկորային վիրավորում է ստացել հերթափոխի՝ հանգստացող ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Հայկի Տերտերյանը, որից հետո իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր ծնոտի շրջանում և ստաց ած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:

Գ.Տերտերյանը տեղափոխվել է զինհոսպիտալ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Հայաստանում կաթի արտադրության ոլորտի բարելավմանն ուղղված նոր ծրագիր է մեկնարկում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի համակարգի վերականգման համար հատուկ նախագիծ է մշակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում կներկայացվի Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը Հայ-թուրքական արձանագրությունների տապալման միակ մեղավորն Էրդողանն է. Բասքըն Օրան Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին ՀՀ արտգործնախարարը Բրյուսելում կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ Սպասվում է առանց տեղումների եղանակ Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր. ՀՀ Նախագահի ուղերձը շարժման 30-ամյակին Թուրք գործիչները ևս համամիտ են Հայաստանի հետ. հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների Եվրոպայում սառնամանիքներ են սպասվում, Հայաստանը դուրս կմնա ցուրտ օդային հոսանքների գոտուց Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Վրացական փողոցում տեղի է ունեցել պայթյուն. 14 քաղաքացու տարհանել են «Իրավունք». Դարձել է սովորույթ «168 Ժամ». Թրեյսի Ջերման. Ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ նման դիմադրության Ադրբեջանը չէր սպասում «Փաստ». Տաքսին գողացել են 20-25 վայրկյանում «Հրապարակ». Քնեսեթի նախագահը Հայաստան կայցելի սեպտեմբերին «Ժամանակ». ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին կառաջադրի ԳՄ առաջիկա նիստին «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը մոտ ապագայում կհայտարարի Արմեն Սարգսյանին սատարելու մասին «Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիայի Հաղթանակ թաղամասի բնակիչների խնդիրը պետք է լուծի «Վեոլիա ջուրը՞», թե՞ թաղապետարանը «Հրապարակ». Բողոքի ցույց ի զորակցություն Հայ առաքելական եկեղեցու «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 20 Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը հայ համայնքին վերադարձնելու վճիռ է կայացրել ՌԱՄՕ Գրուպը հակված է Հայաստանում իրականացնելու առողջապահական ներդրումային ծրագիր Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում Արմեն Սարգսյանը հանդիպել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման նախաբանն էր Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին Նախնական հաշվարկներով «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 8.5 մլն դրամ գումար Հայաստանում այս տարի ավագ դպրոցների քանակը կավելանա 5-ից 6-ով 2018 թվականին ռոբոտաշինության ոլորտում ներդրվելու է 280 մլն դրամ Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը Եվրախորհրդարանում պատգամավորները կրկին կխոսեն Արցախի մասին Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan