ԵՄ-ի խոհուրդը ձվի տեսքով կենտրոնակայան է ստացել Բրյուսելում

Բրյուսելում ներկայացրել են Եվրամիության խորհրդի կենտրոնակայանի՝ ձվի տեսքով նոր շենքը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Եվրամիության քաղաքական ընտրախավի մտահղացման համաձայն՝ շենքն իրենից ուրախության խորհրդանիշ է ներկայացնում:

Libre Belgique թերթի էլեկտրոնային տարբերակի տվյալներով՝ շենքի կառուցումը 321 միլիոն եվրո է նստել ԵՄ-ի բյուջեի վրա: Europa building-ի կառավարիչ Ստեֆան Մանիետի խոսքով՝ ԵՄ-ի խորհրդի նոր կենտրոնակայանը միության անդամ երկրների նախարարների՝ իր առաջին նիստը կընդունի 2017 թվականի հունվարին, իսկ ԵՄ-ի առաջին գագաթնաժողովն այստեղ կկայանա եկող տարվա մարտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում