Տիգրան Սարգսյանը 2016-ը Եվրասիական տնտեսական միության համար կայունացման տարի է համարում

Եվրասիական տնտեսական միության համար 2016 թվականը կայունացման տարի էր: Առեւտրաշրջանառության ծավալների անկման տեմպերը, որոնք գրանցվել են 2014-2015 թվականներին, արդեն կայունացել են եւ հույս կա, որ հաջորդ տարի աճ կգրանցվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա կարեւորել է հաջորդ տարի Մաքսային օրենսգրքում կատարվող աշխատանքների ավարտը եւ նշել, որ այն հիմնարար եւ առաջադեմ փաստաթուղթ է, որն ուղված է լինելու անդամ երկրներում գործարար միջավայրի բարելավմանը: «Ճիշտ առեւտրատնտեսական հարաբերություններ կառուցելով՝ մենք հնարավարություն ենք տալիս մեր ընկերություններին արտահանել արտադրանք ը նոր շուկաներ, ինչը մեր երկրում ներդրումների համար բարենպաստ պայմաններ է ստեղծում»,-ասել է նա:

Եվրասիական տնտեսական մության երկրների առջեւ դրված հիմնական նպատակը գործարարության համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է: «Եւ հստակ է, երբ մենք ջնջում ենք սահմանները, շուկայում աշխատանքը բիզնեսի համար առավել հարմարավետ է դառնում: Ավելի հեշտ է աշխատանքի ընդունվել, աշխատանքային միգրացիան էլ ավելի հարմարավետ է դառնում մեր քաղաքացիների համար»,– հավելել է նա:

Տիգրան Սարգսյանի խոսքով` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ Ազատ առևտրի գոտու ստեղծումն իրենց աշխատանքի առաջնահերթություններից մեկն է եղել: «Մենք հանդես ենք եկել այսպես կոչված «Սպիտակ գիրք» ստեղծելու նախաձեռնությամբ, որտեղ կնշվեն միությունում առկա բոլոր խոչընդոտներն ու սահմանափակումները»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ դրանց հիման վրա էլ կստեղծվի ժամանակացույց` հաղթահարելու այդ սահմանափակումները, որոնք ներկայումս թվով 300-ն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում