Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Դեկտեմբերի 8-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Ադրբեջանում գործող Nida քաղաքացիական շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովի դատը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Բայրամ Մամեդովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Ակտիվիստը դատապարտվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234 հոդվածով`

թմրանյութերի անօրինական ձեքբերման, պահպանման եւ իրացման հատկանիշներով:

Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում