Քերին ԵԱՀԿ համաժողովին անդրադարձել է ձգձգված հակամարտությունների խնդրին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը: «Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը միակ վտանգը չէ, որին բախվել է Եվրոպան: Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Մոլդովայում, Վրաստանում ձգձգված հակամարտությունները նույն պես վտանգ են ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը, ասել է Քերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում