Ադրբեջանում դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ

Ադրբեջանում դեկտեմբերի 8-ին կայացել է կենտրոնական բանկի եւ նավթային պետական հիմնադրամի մասնակցությամբ արտարժույթի հերթական աճուրդը, որի ժամանակ այդ երկրում դոլարի փոխարժեքը կրկին բարձրացել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական fins.az լրատվական կայքը:

Աճուրդում մեկ դոլարի դիմաց մեկնարկային գինը սահմանվել է 17, 369, եւ բարձրանալով` հասել է 17,414 մանաթի:

Ադրբեջանում դեկտեմբերի 9-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 17,430 մանաթ:

Դեկտեմբերի 8-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է 17,369 մանաթ, այսինքն` դոլարը թանկացել է 0,26 տոկոսով:

Ադրբեջանի փորձագիտական շրջանակ

Հետևեք մեզ նաև Telegram-ում