Ավելի քան 8 հազար մարդ է մեկ օրում դուրս եկել Հալեպի արեւելյան շրջանից

Ավելի քան 8 հազար մարդ է մեկ օրում դուրս եկել Հալեպի արեւելյան շրջանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:

«Միայն վերջին մեկ օրվա ընթացքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ Հալեպի՝ զինյալների հսկողության տակ գտնվող շրջաններից դուրս է եկել 8461 մարդ, այդ թվում՝ 2934 երեխա»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, 14 զինյալներ, վայր դնելով զենքը, հանձնվել են սիրական զորքերին: «Սիրիայի նախագահի ընդունած որոշմանը համապատասխան՝ նրանց բոլորին ներում կշնորհվի»,– ընդգծել են հաշեցման կենտրոնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում