Թրամփը կարող է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջադրել Ford ընկերության նախկին ղեկավարին. ABC

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը իր վարչակազմում որպես պետքարտուղարի պաշտոնի թեկնածու է դիտարկում Ford Motor ընկերության նախկին ղեկավար Ալան Մուլալիին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հայտնել է ABC հեռուստաընկերությունը, նշելով, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքակ ան գերատեսչության ղեկավարի պաշտոնի թեկնածուների ցուցակը մշտապես ընդլայնվում է:

ABC-ն ճշտել է, որ Մուլալին, որը դեկտեմբերի 8-ին Թրամփի հետ հանդիպում է ունեցել Նյու Յորքում, այդ ցուցակում դարձել է խոշոր բիզնեսի արդեն երկրորդ ներկայացուցիչը ExxonMobile ընկերության ղեկավար Ռեքս Թիլլերսոնից հետո:

Հեռուստաընկերությունը հիշեցրել է, որ նրանց թվում, ովքեր Թրամփի կողմից դիտվում են որպես պետքարտուղարի պաշտոնի թեկնածուներ, մտնում են նաեւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին, Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Բոբ Քորքերը, ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը, ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հանրապետականների նախկին թեկնածու Միթ Ռոմնին, ինչպես նաեւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում