«Արդբեջան. ամոթանքի երեսուն օր». Կանադայի Հայ դատի հանձնախումբը կբացահայտի Ադրբեջանի բռնատիրական քաղաքականությունը

Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC) սկսել է երեսունօրյա արշավ` բարձրացնելու կանադացիների իրազեկվածությունն Արդբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ և հետևողական խախտումների մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ANCC-ն արշավի շրջանակում ամեն օր կներկայացնի որևէ հոդված, տեսանյութ կամ զեկուցում, որոնցով կմերկացվեն ադրբեջանական իշխող ռեժիմի անհարգալից վերաբերմունքը և կոպիտ իրավախախատումները մարդու իրավունքների նկատմամբ:

«Արդբեջան. ամոթանքի երեսուն օր» խորագիրը կրող արշավի նպատակն է նաև հասարակությանը տեղեկացնել Արդբեջանի խորամանկ քարոզչության, ապատեղեկատվության տարածման և քաղաքական ահաբեկումների մասին, որով փորձ է արվում քողարկել երկրում տիրող բռնատիրական քաղաքականությունը:

«Կանադայում այս խնդրը քիչ է արծարծվել: Արդբեջանում պետականորեն հովանավորվում են ահաբեկուչությունը քաղաքական ընդդիմության դեմ, սովորական դարձած անօրինական ձերբակալությունները և խոշտանգումները, ԶԼՄ-ների գրաքննությունը, փոքրամասնությունների դեմ ատելություն սերամանող քարոզչությունը»,- նշել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաջյանը: Արշավը մեկնարկել է փետրվարի 22-ին եւ կավարտվի մարտի 23-ին:

2013 թվականի հունվարի 23-ին Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած որոշման մեջ կազմակերպությունն արտահայտել է իր ավելացող մտահոգություններն այդ երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բացակայության մասին:

Կանադայի Հայ դատի հանձնխումբը կանադահայերի իրավունքները պաշտպանող ամենամեծ և ամենաազդեցիկ կազմակերպությունն է, որը, համագործակցելով ամենատարբեր գրասենյակների և կազմակերպությունների մեծ ցանցի հետ, բարձրացնում է հայ համայնքին հուզող և լայն շրջանակներ ընդգրկող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում