Գերմանիան 150 մլն եվրո կծախսի միգրանտներին հայրենիք վերադարձնելու համար

Գերմանիայի կառավարությունը 150 միլիոն եվրո կծախսի ներգաղթյալներին իրենց հայրենիք վերադարձնելու ծրագրի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նոր ծրագրի մասին հայտնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Գերդ Մյուլլերը Augsburger Allgemeine թերթում հրապարակված հարցազրույցում: Երկիրը տարեկան 50 միլիոն եվրո կծախսի այն միգանտներին օգնելու համար, ովքեր չեն կարողացել փախստականի կարգավիճակ ստանալ, ինչպես նաեւ նրանց, ովքեր իրենք են որոշել վերադառնալ հայրենի երկիր:

Օգնությունից կարող են օգտվել Իրաքից, Աֆղանստանից եւ բալկանյան պետություններից ներգաղթածները:

Մյուլլերը պարզաբանել է, որ օգնության շնորհիվ միգրանտները կկարողանան «ամեն ինչ նորից սկսել» իրենց հայրենի երկրներում:

Վերջին տարիներին Գերմանիա է ժամանել շուրջ մեկ միլիոն ներգաղթյալ: Միայն 2015 թվականին 900 հազար մարդ փորձել է ստանալ փախստականի կարգավիճակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում