Նոբելյան մրցանակաբաշխությունը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում

Առաջին ալիքի ուղիղ եթերում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ին, կցուցադրվի գիտության ոլորտում ամենասպասված եւ հեղինակավոր իրադարձություններից մեկը՝ Նոբելյան մրցանակաբաշխությունը: Այն կմեկնաբանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Էրիկ Անթառանյանը: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նոբելյան մրցանակաբաշխությունն ամենամյա միջոցառում է, որի ընթացքում շվեդական եւ նորվեգական հանձնաժողովների կողմից տրվում են մրցանակներ հեղինակավոր գիտական ձեռքբերումների, մշակույթի մեջ արված ներդրումների եւ հասարակության զարգացմանը նպաստելու համար:

Նոբելյան մրցանակը շնորհվում է հետեւյալ բնագավառներում՝ ֆիզիկա, քիմիա, բնախոսություն եւ բժշկություն, գրականություն եւ խաղաղություն: 1968 թ-ից Շվեդական կենտրոնական բանկի միջնորդությամբ եւ հովանավորությամբ մրցանակ է տրվում նաեւ տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար՝ նվիրված Ալբերտ Նոբելի հիշատակին:

Մրցանակը տրվում է 1901 թվականից: 1901- 2016 թթ-ի ընթացքում Նոբելյանը մրցանակը, ընդհանուր առմամբ, շնորհվել է 579 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում